Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, կառավարություններ, միջազգային իրավապաշտպաններ համակարծիք են Լեռնային Ղարաբաղում հումանիտար լուրջ իրավիճակի շուրջ և կոչ են անում վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը, ինչը հաստատված է Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով: Այս մասին X-ում (նախկին Twitter) գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Իր հստակ պարտավորությունից շեղվելու փոխարեն Ադրբեջանը պետք է կատարի այն»,- գրել է Բադալյանը: