Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արին Կարապետը։Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Այսօր այցելել եմ Լաչինի միջանցք, իրավիճակը լուրջ է, որտեղ 400 տոննա հումանիտար սննդամթերք, դեղորայք և այլ մատակարարումներ 4 օր է՝ կանգնած են Ադրբեջանի ապօրինի շրջափակման պատճառով։ Լեռնային Ղարաբաղի 120,000 բնակիչները, ովքեր սպասում են այս օգնությանը, գտնվում են սովի և առողջության վատթարացման վտանգի տակ։
Երբ հեռացանք դեպքի վայրից, լուր ստացանք, որ ադրբեջանական իշխանությունների կողմից ձերբակալվել է ծանր հիվանդ 68-ամյա մի տղամարդ»,- գրել է Կարապետը՝ հավելելով, որ դա խանգարել է Կարմիր խաչին կատարել նրան օգնություն ցուցաբերելու իր առաքելությունը:
Նրա խոսքով՝ իրավիճակը սուր է, և շտապ անհրաժեշտ են միջազգային ջանքեր՝ ինչպես օգնության, այնպես էլ խաղաղ բնակիչների համար ազատ տեղաշարժը վերականգնելու համար։
«Մենք պետք է անհապաղ գործենք, որպեսզի կյանքի համար անրաժեշտ մարդասիրական օգնությունը հասնի Լեռնային Ղարաբաղի խոցելի բնակիչներին, և որ նրանք ստանան այն խնամքն ու աջակցությունը, որն այդքան անհրաժեշտ է գոյատևելու և իրենց կյանքը վերականգնելու համար»,- նշել է նա: