Կիպրոսի ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը և մտահոգություն հայտնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կապակցությամբ։
«Կիպրոսը դատապարտում է Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը և խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամով։ Ադրբեջանը պետք է շտապ դադարեցնի շրջափակումը և երաշխավորի անվտանգությունն ու ազատ տեղաշարժը՝ համաձայն 2020 թվականի հրադադարի հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի որոշման», - ասվում է ԱԳՆ-ի Թվիթերի էջում։