Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեչինովիչ Բուրիչը հանդես է եկել հայտարարությամբ։ Նա իր մտահոգությունն է հայտնել Արցապում ստեղծված իրավիճակով։
«Իմ մտքերն այն բնակիչների հետ են, ովքեր կրում են այս իրավիճակի ծանրությունը: Ես խստորեն կրկնում եմ իմ նախկին կոչերը՝ վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Ուշադրություն եմ հրավիրում 7 ամիս առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Լաչինի միջանցքի վերաբերյալ միջանկյալ միջոցների վրա»,- ասված է հայտարարությունում։
Նա նաև կոչ է արել երկու կողմերին իրական երկխոսության մեջ մտնել՝ Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ անցումը արագ ապահովելու նպատակով։
«Այդ երկխոսությունը պետք է նաև հանգեցնի լարվածության թուլացմանը և խաղաղության վերականգնմանը՝ նաև ավելի քան 23 տարի առաջ Եվրոպայի խորհրդին անդամակցելուց Հայաստանի և Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարմանը»,- նշել է ԵԽ գլխավոր քարտուղարը։