Քաղաքական

Գավառում ծանոթացել եմ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 3,4 կմ հատվածի հիմնանորոգման ընթացքին. Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գավառում ծանոթացել եմ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 3,4 կմ հատվածի հիմնանորոգման ընթացքին. Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Գեղարքունիքի մարզ։

«Այցելել եմ Գեղարքունիքի մարզ: Գավառում ծանոթացել եմ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 3,4 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, որոնք ավարտական փուլում են:
Ծրագրի նպատակով պետբյուջեից հատկացվել է 1 մլրդ 733 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, այս տարի Գեղարքունիքում ընթացքի է մեջ են ավելի քան 50 կմ ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ:

Գավառում սուբվենցիոն ծրագրով վերանորգվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքը: Ծրագրի արժեքը ավելի քան 21 մլն դրամ է, որի մի մասը հատկացվել է պետբյուջեից, մյուս մասը՝ համայնքի:

Ծանոթացա նաեւ Գավառի թիվ 7 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Կրկին սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքները գնահատվում են 174 մլն դրամ, որի 75 տոկոսը հատկացրել է Կառավարությունը: Աշխատանքները կավարտվեն առաջիկայում»,- ասվում է վարչապետի գրառման մեջ, որին կից հրապարակվել է նաև տեսանյութ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական