Քաղաքական

Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Աստանայի Աստանայի քաղաքապետի հետ

Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Աստանայի Աստանայի քաղաքապետի հետ

Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Աստանայի ակիմ Ժենիս Կասիմբեկի հետ: Հանդիպմանը դիտարկվել են Հայաստանի և Ղազախստանի մայրաքաղաքների միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր՝ վերջիններիս իրավական ամրագրման միտվածությամբ: Քննարկումների ընթացքում ընդգծվել է համատեղ ջանքերի ակտիվացման պահանջված լինելն՝ ուղղված հստակ առևտրատնտեսական, ինչպես նաև մշակութային ու հումանիտար ծրագրերի մշակմանն ու իրագործմանը:

Առանձնակի կարևորվել է նաև Աստանայում Հայաստանի դեսպանության գործունեության պայմանների արդիականացման հարցը՝ հայ-ղազախստանյան միջպետական հարաբերությունների ներկայիս վիճակի և զարգացման հեռանկարների հաշվառմամբ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական