Քաղաքական

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

Հուլիսի 25-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: 

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Ջաբա Թորոշելիձեն:

Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցության ընթացքին և ընդլայնման հեռանկարներին առնչվող հարցեր: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական