Քաղաքական

Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի ԱԺ նախագահի հետ

Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի ԱԺ նախագահի հետ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ։ Ալեն Սիմոնյանի նախաձեռնած հերթական հեռախոսազրույցի ընթացքում գործընկերները քննարկել են Արցախում տիրող իրավիճակը։ Արցախի ԱԺ նախագահը մանրամասներ է հաղորդել վերջին օրերին վերաբերող զարգացումներից։ 

Զրուցակիցներն անդրադարձել են ճգնաժամի հետեւանքով ստեղծված դրությունից համատեղ լուծումներ գտնելու միջխորհրդարանական հնարավորություններին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական