Քաղաքական

Հռոմի ստատուտի ընդունման հարցն ակտիվ քննարկման փուլում է, այն ոչ մի կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ. Հակոբ Արշակյան

Հռոմի ստատուտի ընդունման հարցն ակտիվ քննարկման փուլում է, այն ոչ մի կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ. Հակոբ Արշակյան

ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստի ընթացքում ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ  Յուրի Վորոբյովի հնչեցրած մտահոգությանն ի պատասխան` Հակոբ Արշակյանը հայտնել է, որ Հռոմի ստատուտի ընդունման հարցն ակտիվ քննարկման փուլում է ՀՀ եւ ՌԴ ԱԳՆ փորձագիտական շրջանակներում, եւ այն ոչ մի կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ, այլ ծառայելու է Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական ոտնձգությունները կանխարգելելուն:

ԱԺ փոխխոսնակը համոզմունք է հայտնել, որ հարցին անպայման կգտնվի իրավական լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի եւ Ռուսաստանի համար: ԱԺ փոխխոսնակը նաեւ ընդգծել է, որ ստատուտի վավերացման գործընթացը սկսվել է շատ ավելի վաղ, քան Միջազգային դատարանի կողմից ՌԴ նախագահի նկատմամբ կայացված որոշումը: Տվյալ հանգամանքը փաստում է, որ գործընթացը ոչ մի կերպ չէր կարող եւ չի կարող ուղղված լինել Ռուսաստանի դեմ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական