Քաղաքական

Հայկական կողմը համաձայնություն է տվել Մոսկվայում ԱԳ նախարարների մակարդակով հանդիպման առաջարկին. ԱԳՆ խոսնակ

Հայկական կողմը համաձայնություն է տվել Մոսկվայում ԱԳ նախարարների մակարդակով հանդիպման առաջարկին. ԱԳՆ խոսնակ

Հայկական կողմը համաձայնություն է տվել Մոսկվայում ԱԳ նախարարների մակարդակով հանդիպման առաջարկին: Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանից

«Այլ մանրամասների մասին կհայտնենք լրացուցիչ»,- ասաց Բադալյանը:

Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի և ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ հանդիպման ժամանակ ռուսական կողմը վերահաստատել էր իր պատրաստակամությունը մոտ ապագայում Մոսկվայում կազմակերպել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում։ «Կքննարկվի խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության թեման, որին կհաջորդի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների գագաթնաժողովը Մոսկվայում՝ նշված փաստաթուղթն ստորագրելու համար»,- հայտնել էր ՌԴ ԱԳՆ-ն:

Հայկ Մագոյան

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական