ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ, հայտնում է ՀՀ կառավարությունը։
Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության օրակարգային հարցերն ու ընթացիկ ծրագրերը:
Անդրադարձ է կատարվել նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցերի:
Ռդ կառավարությունից էլ հայտնում են, որ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Վերին Լարս սահմանային անցակետով բեռնափոխադրումների ավելացմանը, որն ապահովում է Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը։