Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քիչ առաջ ընդունել է «Թուրքիայի վերաբերյալ 2022 թվականի զեկույցը, որը «աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ ի շահ հաշտեցման, տարածաշրջանային կայունության և անվտանգության», հայտնում է ԵՄ-ում ՀՀ առաքելությունը։
Կոմիտեն նաև կոչ է անում շուտափույթ իրականացնել հատուկ ներկայացուցիչների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպիսիք են օդային տարածքի և երկու երկրների միջև սահմանի բացումը:
Եվրախորհրդարանականները ևս մեկ անգամ կոչ են անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որպեսզի ճանապարհ հարթեն հայ և թուրք ժողովուրդների միջև իրական հաշտեցման համար։
Փաստաթուղթը հորդորում է Թուրքիային ամբողջությամբ կատարել հայկական մշակութային ժառանգության պաշտպանության հետ կապված իր պարտավորությունները։
1/5 ‼️BREAKING‼️ Foreign Affairs Committee of European Parliament 🇪🇺has just adopted the Report on 2022 Commission Report on Türkiye 🇹🇷, which "supports the normalization of relations between Armenia 🇦🇲& Türkiye in the interest of reconciliation, regional stability & security..." pic.twitter.com/juKOF6gzK3
— Embassy of Armenia in Belgium, Mission to the EU (@armembbelgium) July 18, 2023