«Բայդեն, փրկիր մեզ». ավելի քան 150 հազար մարդ Թել Ավիվում մասնակցել է դատաիրավական բարեփոխումների դեմ ցույցի։
The Times of Israel-ը հայտնում է, որ ցուցարարները դիմում են գրել Ամերիկայի նախագահին։ Այսպիսով, նրանք ցանկանում են միջազգային ճնշում գործադրել վարչապետ Բենիամին Նեթանյահուի կոալիցիայի վրա:
Պարբերականը նշում է, որ Իսրայելում քաղաքական լարվածությունը սրվել է օրենքի ընդունման գործընթացի ֆոնին, որը դատարաններին թույլ չի տա անվավեր ճանաչել երկրի կառավարության ու նախարարների որոշումները՝ ելնելով իրենց «ողջամտությունից»։