Քաղաքական

Արդյոք ճի՞շտ է, թե Ադրբեջանը պարտադրում է Արցախում ԿԽՄԿ գործունեությունն իրականացնել Բաքվի միջոցով ստացված վիզաներով. ԿԽՄԿ մեկնաբանությունը

Արդյոք ճի՞շտ է, թե Ադրբեջանը պարտադրում է Արցախում ԿԽՄԿ գործունեությունն իրականացնել Բաքվի միջոցով ստացված վիզաներով. ԿԽՄԿ մեկնաբանությունը

«Կարմիր խաչի» միջազգային կոմիտեն տարածաշրջանում ունի ֆիզիկական ներկայություն՝ Երևանում, Բաքվում և Ստեփանակերտում, որը թույլ է տալիս իրականացնել իր չեզոք դիրքը մարդասիրական գործողությունների շուրջ, դա լինի թե՛ Լաչինի միջանցքի ստեղծված իրավիճակի պարագայում և, թե՛ պահվող հայ անձանց տեսակցության իրենց ընտանիքների հետ կապը պահպանելու հարցում: 

Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ մեր այն հարցին՝ ճի՞շտ են լուրերը, թե Ադրբեջանը փորձում է պարտադրել Արցախում ԿԽՄԿ գործունեությունն իրականացնել Բաքվի միջոցով ստացված վիզաներով:

«Աշխատանքի համակարգումը ֆիզիկական իր ներկայության ներքո՝ թույլ է տալիս այս ամենը իրականացնել որպես մարդասիրական միջնորդ»,- ասաց Ամատունի:

Հայկ Մագոյան

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական