Քաղաքական

«Մեր դերը խորհրդարանական դիվանագիտության շնորհիվ հարցերը բարձրաձայնելն է, փորձել մեծացնել ճնշումն Ադրբեջանի վրա». Խանդանյան

«Մեր դերը խորհրդարանական դիվանագիտության շնորհիվ հարցերը բարձրաձայնելն է, փորձել մեծացնել ճնշումն Ադրբեջանի վրա». Խանդանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղում հումանիտար վիճակն օր օրի ավելի սարսափելի է դառնում։

Նա ասել է, թե այս մասին խոսում են իրենց խորհրդարանական բոլոր շփումներում. «Վերջերս Ֆրանսիայում էի և ֆրանսիացի մեր գործընկերների հետ շատ մանրամասն քննարկել ենք այս հարցը։ Կարծում եմ՝ արդեն հստակ գործողություններ են անհրաժեշտ մեր միջազգային գործընկերների կողմից և նրանց մոտ այս ընկալումը կա։ Մեր դիրքորոշումը ԼՂ բնակիչների իրավունքների և անվտանգության պաշտպանության հարցում անփոփոխ է։ Պետք է լինի երկխոսություն ԼՂ-ի հայերի ներկայացուցիչների, Ստեփանակերտի և Բաքվի միջև, քննարկվի իրավունքների և անվտանգության հարցը և որը կունենա միջազգային տեսանելիություն»։

Խանդանյանի խոսքով, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները պետք է պահպանվեն և դրան է ավելացել նաև Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի որոշումը, որը վերահաստատվեց վերջերս կայացրած նոր որոշմամբ. «Մեր դերը դիվանագիտության, նաև խորհրդարանական դիվանագիտության շնորհիվ այս հարցերը բարձրաձայնելն է, փորձել մեծացնել ճնշումն Ադրբեջանի վրա և մի շարք հրթակներում որոշումների հասնել»։

 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական