Քաղաքական

«Խնդրում եմ այլևս չշրջել դահլիճում և չխանգարել գործընկերներին՝ լսել ելույթները». Հակոբ Արշակյանը դիտողություն արեց

«Խնդրում եմ այլևս չշրջել դահլիճում և չխանգարել գործընկերներին՝ լսել ելույթները». Հակոբ Արշակյանը դիտողություն արեց

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը դիտողություն արեց պատգամավորներին՝ դահլիճում զբոսնելու և զրուցելու համար։

«Պարոն Ալեքսանյան, զբաղեցրեք ձեր տեղը։ Նարեկ Գրիգորյան, խնդրում եմ այլևս չշրջել դահլիճում և չխանգարել գործընկերներին՝ լսել ելույթները։ Նույնը պարոն Հակոբյան, ձեզ է վերաբերում։ Հարգելի գործընկերներ, խնդրում եմ լռություն պահպանել, այլապես ստիպված պետք է լինեմ անձնապես, անհատական անուն-ազգանուններ հնչեցնել այս ամբիոնից։ Հուսամ՝ ձեզ դա դուր չի գալիս»,- ասաց Արշակյանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական