ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ շաբաթ օրը Բրյուսելում կհանդիպի Ադրբեջանի նախագահի հետ։
«Շաբաթ օրը՝ հուլիսի 15-ին Բրյուսելում նախատեսված է իմ հանդիպումը ԵՄ խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հետ։ Ես հաստատել եմ իմ մասնակցությունն այդ հանդիպմանը։ Հույս ունեմ՝ հանդիպման ընթացքում առաջընթաց ապահովել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում»,- ասել է նա։
Վարչապետը նաև ասել է, թե երեկ հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովների հանդիպումը։