Քաղաքական

Հակակոռուպցիոն դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը

Հակակոռուպցիոն դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը

Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա հարազատների ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը։

«Սահմանադրական դատարանը որոշում չի կայացրել Սահմանադրությանը նշված օրենքի անհամապատասխանության վերաբերյալ։ Վարույթը կասեցնելու հիմք կարող է հանդիսանալ մինչև Սահմանադրական դատարանի որոշումը քննարկելու անհնարինությունը, սակայն այս դեպքում դա բացակայում է։ Պաշտպանական կողմի միջնորդությունն անհիմն է, և այն մերժվում է»,- հայտարարել է Սերժ Սարգսյանի գործով Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանը։

Նշենք, որ Սարգսյանի փաստաբան Վահագն Գրիգորյանը որպես միջնորդության հիմք էր ներկայացրել այն, որ Սահմանադրական դատարանում ներկայում քննվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության հարցը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական