Քաղաքական

«Պատիվ ունեմ»-ը հանձնաժողովի նախագահի նոր թեկնածու չի առաջադրի

«Պատիվ ունեմ»-ը հանձնաժողովի նախագահի նոր թեկնածու չի առաջադրի

«Մենք մեր այսօրվա հաղորդագրության մեջ արդեն արձանագրել ենք, որ որևէ այլ թեկնածու չենք առաջադրելու»․ այս մասին ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցում, հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Ինչ վերաբերում է Թագուհի Թովմասյանի դեմ սկսված գործընթացին՝ Աբրահամյանն այն հիմնազուրկ ու չփաստարկված որակեց։

Ըստ նրա՝ Թագուհի Թովմասյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու նախաձեռնության հիմնական շարժառիթը իշխանականների վրեժխնդրությունն է Թովմասյանի նկատմամբ․

«Երկրորդ շարժառիթն այն է, որ, մարդու իրավունքների պաշտպանի գործունեության տեսանկյունից, բոլոր փուլերում Թագուհի Թովմասյանն իր գործունեությամբ շատ ավելի ակտիվ է եղել, ավելի արդյունավետ, թիրախային է աշխատել՝ վեր հանելով  բոլոր ոլորտներին վերաբերող բազմաթիվ խնդիրներ»,- ավելացրեց Աբրահամյանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական