Քաղաքական

Անհրաժեշտ են լրացուցիչ միջազգային ջանքեր և գործողություններ ԼՂ 7-ամսյա շրջափակումը վերացնելու համար. ԱԳՆ խոսնակ

Անհրաժեշտ են լրացուցիչ միջազգային ջանքեր և գործողություններ ԼՂ 7-ամսյա շրջափակումը վերացնելու համար. ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Լաչինի միջանցքով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մեքենաների տեղաշարժն արգելու՝ Ադրբեջանի որոշմանը։

«Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումից ի վեր՝ Ադրբեջանը, հակառակ Արդարադատության միջազգային դատարանի վճիռների, շարունակաբար արգելում է նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տեղաշարժը, ներառյալ՝ մարդկանց տարհանումն առողջապահական նկատառումներով: 

Անհրաժեշտ են լրացուցիչ միջազգային ջանքեր և գործողություններ Լեռնային Ղարաբաղի 7-ամսյա շրջափակումը վերացնելու համար՝ էթնիկ զտումները կանխելու նպատակով»,- գրել է նա։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական