Քաղաքական

Հաճելի էր կարդալ, որ Ստեփանակերտում գազամատակարարումը վերսկսվել է. Կլաար

Հաճելի էր կարդալ, որ Ստեփանակերտում գազամատակարարումը վերսկսվել է. Կլաար

Հաճելի էր այսօր առավոտյան կարդալ, որ Ստեփանակերտում գազամատակարարումը վերսկսվել է: Թվիթերում գրել է  ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

Նկատենք սակայն, որ «Արցախգազ» ՓԲԸ-ից կարճ ժամանակ հետո հայտնել են, որ  Հայաստան-Արցախ գազատարի միակ խողովակաշարում գազի ճնշման մակարդակը սկսել է իջնել, ինչը նշանակում է, որ ադրբեջանական կողմը փակել է խողովակի վրա եղած փականը:

Առաջիկա ժամերին, ըստ գազի ճնշման մակարդակի, հստակ կլինի, թե արդյոք հերթական անջատումը լրիվ է, թե՝ մասնակի: 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական