Քաղաքական

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կգործուղվի Փարիզ

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կգործուղվի Փարիզ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 10-13-ը աշխատանքային այցով կգործուղվի Փարիզ: 

ՀՀ ԱԺ նախագահի` Փարիզ գործուղելու մասին կարգադրության համաձայն` պատվիրակության կազմում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական