Քաղաքական

Գեղամ Գևորգյանը նախագահել է ՄԱԱԶՀ մրցակցության քաղաքականության միջկառավարական խմբի Ժնևում ընթացող նիստերը

Գեղամ Գևորգյանը նախագահել է  ՄԱԱԶՀ մրցակցության քաղաքականության միջկառավարական խմբի Ժնևում ընթացող նիստերը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նախագահել է Ժնևում ընթացող Միացյալ ազգերի առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD)  մրցակցության օրենքի և քաղաքականության միջկառավարական խմբի   հուլիսի 6-ին  և 7-ին տեղի ունեցած նիստերը, որոնց ընթացքում անդամ պետությունների մրցակցային մարմինների ղեկավարները  քննարկել են  մրցակցության ոլորտի օրակարգային հարցերի լայն շրջանակ:

Անդրադառնալով Պարագվայի մրցակցության իրավունքի և քաղաքականության փորձագիտական ակնարկին՝  Գեղամ Գևորգյանը նշել է, որ ՄԱԱԶՀ-ի շնորհիվ  շատ երկրներ վերանայել են իրենց օրենսդրական և ինստիտուցիոնալ բազաները, հնարավորություն է ստեղծվել մրցակցային օրենսդրության կիրարկման ոլորտում տեղեկատվության և լավագույն փորձի փոխանակման համար և բարձրացրել է մրցակցային մարմինների հեղինակությունը իրենց երկրների քաղաքականություն մշակողների համար:

Կարևորելով սահմանափակող գործողությունների նկատմամբ արդյունավետ վերահսկողության, օրենսդրության կատարելագործման ուղղությամբ մրցակցային մարմինների համատեղ նախաձեռնությունների դերը միջազգային և տարածաշրջանային մակարդակներում՝ ՄՊՀ նախագահն աջակցություն է հայտնել անդրսահմանային հակամրցակցային համաձայնությունների աշխատանքային խմբի գործունեության երկարաձգման նախաձեռնությանը, որի անդամ է հանդիսանում 2020 թվականից:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական