Քաղաքական

Սերժ Սարգսյանը համամիտ է Վարդան Օսկանյանի հետ

Սերժ Սարգսյանը համամիտ է Վարդան Օսկանյանի հետ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հայտարարել է, թե Արցախի հարցում վիճակը կարող է փոխվել, եթե փոխվեն բանակցողները։ 

Նա հիշեցրել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի առաջարկները, նշելով, թե դրանք տրամաբանական են։

«Այն, ինչ ասում է Վարդան Օսկանյանը, իրականացնելի է, այնպես որ, իհարկե, ծանր է վիճակը, դժվարություները շատ են, պրոբլեմները մեծ են, բայց չեմ համարում, որ վիճակն անելանելի է։ Դա, իհարկե լավագույն լուծումը կլիներ, բայց եթե իրոք կարողանային պայմանավորվել, որ մի խումբ՝ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, աշխատի, իսկ մնացածը լռեն․ այդ դեպքում կարող է դա էլ իրականանալ, թեև ես չեմ կարծում, որ այդ մարդիկ  ի վիճակի են այդպիսի պայմանավորվածության գնալու»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական