ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարել է, թե Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու շուրջ քննարկումներ են ընթանում։
Հարցին՝ ճիշտը մասնակցե՞լն է, թե՞ չմասնակցելը, պատգամավորը պատասխանել է. «Բարդ է ասել: Ճիշտը համախմբվելն է և ցույց տալ, որ Երևանը գոնե համակարծիք չէ այն քաղաքականության հետ, որն իրականացվում է»:
Միաժամանակ Խաչատրյանը մանրամասնել է. «Ես վստահ եմ, որ պետք է համախմբվել և թեկնածու առաջադրել, ով կկարողանա հստակ ուղերձ հղել: Չեմ կարծում, որ Երևանի ընտրությունները զուտ կենցաղային ընտրություններ են, ամեն դեպքում քաղաքականացված ընտրություններ կլինեն: Այս պահին քննարկումներ շատ կան, այդ թվում «Հայաստան» դաշինքի շրջանակներում»։