Քաղաքական

Վիգեն Խաչատրյանին կփոխարինի Անուշ Քլոյանը, իսկ Երևանի ավագանին նոր անդամ կունենա

Վիգեն Խաչատրյանին կփոխարինի Անուշ Քլոյանը, իսկ Երևանի ավագանին նոր անդամ կունենա

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ ԿԸՀ-ն հուլիսի 4-ին գումարեց հերթական նիստ: Հանձնաժողովը Արևիկ Անդրանիկի Ավետիսյանին Երևանի ավագանու անդամի մանդատ տրամադրելու արձանագրություն կազմեց: Նախագիծը զեկուցեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:

Այսպիսով, Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական  ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած Անուշ Քլոյանի մանդատը տրվել է վերոնշյալ դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Արևիկ Անդրանիկի Ավետիսյանին:

Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն հունիսի 27-ի նիստում որոշում էր ընդունել Վիգեն Խաչատրյանի մանդատը կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Անուշ Սարգսի Քլոյանին տալու մասին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական