Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ ժողովրդին Անկախության տոնի կապակցությամբ։
«Մեր ամենաջերմ և անկեղծ շնորհավորանքները Միացյալ Նահանգների ժողովրդին Անկախության 247-րդ տարեդարձի կապակցությամբ։ Մենք բարձր ենք գնահատում մեր սերտ բարեկամությունը, ռազմավարական երկխոսությունը և բազմաբնույթ գործընկերությունը՝ խարսխված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա: Շնորհավոր Հուլիսի 4, սիրելի ամերիկացիներ»,- ասվում է ԱԳՆ «թվիթերյան» գրառման մեջ։