Քաղաքական

«Վերջին սադրանքը ջանքերը չեզոքացնելու նպատակ ունեն». Նիկոլ Փաշինյան

«Վերջին սադրանքը ջանքերը չեզոքացնելու նպատակ ունեն». Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ հունիսի 27-ի սադրանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու, ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերը հասցեագրելու ջանքերը չեզոքացնելու նպատակ ունեն։

«Այս օրերին Հայաստանի պատվիրակությունն՝ ԱԳ նախարարի գլխավորությամբ, Վաշինգտոնում շարունակում է բանակցությունները՝ Ադրբեջանի պատվիրակության հետ խաղաղության տեքստը համաձայնեցնելու ուղղությամբ»,- ասել է նա՝ հավելելով, որ տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի․

«Կառավարությունը, առերեսվելով բոլոր դժվարությունների և բարդությունների հետ, շարունակելու է խաղաղության քաղաքական ուղեգիծը»,- նշել է նա։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական