Քաղաքական

«Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելը միջազգային օրակարգի հիմնահարց է». վարչապետ

«Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելը միջազգային օրակարգի հիմնահարց է». վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է ԼՂ-ում հումանիտար վիճակին, որը գնալով սրվում է։

Նա հիշեցրել է ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի որոշման մասին, որը պարտադիր իրավական ուժ պետք է ունենա Ադրբեջանի համար. «Դատարանի այս որոշումը չի կատարվում. Լաչինի միջանցքով չեն տեղաշարժվում ոչ քաղաքացիներ, ոչ տրանսպորտային միջոցներ, ոչ բեռներ։ Ավելին, արգելվել է նույնիսկ «Կարմիր խաչի» մեքենաների երթևեկությունը»,- ասել է նա։

Ըստ Փաշինյանի՝ այս փաստերը հակադարձում են Ադրբեջանի փաստարկներին, թե ԼՂ-ում և Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին բարձրաձայնող ուժերն ու երկրներն իբր միջամտում են Ադրբեջանի ներքին գործերին․ «Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելը միջազգային օրակարգի հիմնահարց է»։

Վարչապետի խոսքով՝ ամեն ինչ արվում է ԼՂ կյանքն անհնար դարձնելու համար. «Հենց սա է էթնիկ զտման քաղաքականությունը, որի մասին տարիներ շարունակ ահազանգում ենք»։

 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական