Քաղաքական

Լաչինի միջանցքում կատարվածը գնահատում ենք հերթական սադրանք Ադրբեջանի կողմից՝ խաթարելու գործընթացները. Հովհաննիսյան

Լաչինի միջանցքում կատարվածը գնահատում ենք հերթական սադրանք Ադրբեջանի կողմից՝ խաթարելու գործընթացները. Հովհաննիսյան

ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը։ «Մենք արդեն ոչ մեկ անգամ արձանագրել ենք, որ Լաչինի միջանցքում կա խնդիր, այն ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է, և այն, ինչ տեղի է ունեցել, խնդիր է, որի շուրջ մենք ուղիղ կապի մեջ ենք մեր գործընկերների հետ»,- ասել է նա։

Հովհաննիսյանի խոսքով, իրրավիճակը գնահատում են որպես հերթական սադրանք Ադրբեջանի կողմից՝ խաթարելու գործընթացները։ «Բայց մենք շարժվելու ենք մեր քաղաքականությամբ և ամեն բան անելու ենք զսպելու էսկալացիոն բոլոր ռիսկերը՝ նաև միջազգային մեր գործընկերերի ճնշման միջոցով»,- հավելել է նա։

Հովհաննիսյանն ասել է, թե ճանապարհների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա յուրաքանչյուր երկրի սուվերենության, իրավազորության և հավասարության սկզբունքներով. «Մենք բազմիցս հայտարարել ենք` ՀՀ-ն որևէ միջանցքային տրամաբանությամբ ճանապարհ չի տրամադրելու: Սա մեզ համար կարմիր գիծ է»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական