Քաղաքական

Բարձրաձայնում ենք Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված հայտարարությունների պահանջները. Խանդանյան

Բարձրաձայնում ենք Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված հայտարարությունների պահանջները. Խանդանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հայտարարել է, թե Հայաստանը Ռուսաստանի մասնակցությամբ բանակցություններում  բարձրաձայնում է, որ ՌԴ միջնորդությամբ ստորագրված հայտարարությունների, հատկապես նոյեմբերի 9-ի հայտարարության պահանջները կատարվեն:

Հարցին՝ օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ են քննարկել, ինչ կետեր է առաջարկում ՌԴ նախագահը, նա նշել է. «Ընդհանուր առմամբ նույն թեմաներն են: Ռուսաստանի մասնակցությամբ բանակցություններում կարևոր է այն, որ մենք բարձրաձայնում ենք, որ Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված հայտարարությունների պահանջները, հատկապես նոյեմբերի 9-ի հայտարարության պահանջները կատարվեն: Այս հարցերն են, ըստ էության, եղել բովանդակությունը»։

Անդրադառնալով տարբեր հարթակներում տեղի ունեցող բանակցություններին, նա պնդել է, որ Հայաստանը բոլոր հարթակներում ունի նույն դիրքորոշումներն ու սկզբունքները. «Այստեղ կարևոր է, որ հյուրընկալող, միջնորդ կողմը կարողանա ապահովել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական