Քաղաքական

«Փաստ չէ, որ Ադրբեջանը կուզի Արծվաշենը վերադարձնել և Քյարքին վերցնել». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Փաստ չէ, որ Ադրբեջանը կուզի Արծվաշենը վերադարձնել և Քյարքին վերցնել». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ենթադրենք՝ ելնում ենք այն կանխավարկածից, որ այնտեղ եղել է Քյարքի։ Մենք ասում ենք, որ պետք է գնալ, իրավական հիմքերը նայել։ Քաղաքական առումով եթե կպարզվի, որ քարտեզով Ադրբեջանինն է, մենք ոչ մի խնդիր չունենք։ Դեռ փաստ չի, որ Ադրբեջանը կուզի Արծվաշենը վերադարձնել և Քյարքին վերցնել»,-  այս մասին Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ 1975թ․ քարտեզով Տիգրանաշենը Հայաստանի՞նն է, թե՞ Ադրբեջանինը:

«Չկա անկլավ, որն առաջացնի ճանապարհային անլուծելի խնդիր․ չկա այդպիսի հարց: Եթե ճանապարհն, օրինակ, այսպես չի կարող անցնել, կանցնի այնպես․ ոչ մի խնդիր չկա: Իրականում, հանրապետության ճանապարհային ցանցն այսօր էլ այնքան ենք զարգացնում, որ այդպիսի անլուծելի խնդիր չկա»,- ասել է Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ անկլավների մասով հարցեր կան, որոնք օգտագործվում են Հայաստանի դեմ՝ հոգեբանական ազդեցություն գործելու համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական