Քաղաքական

Անհրաժեշտ է լուծել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման խնդիրը և բարելավել ունեցած ենթակառուցվածքները

Անհրաժեշտ է լուծել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման խնդիրը և բարելավել ունեցած ենթակառուցվածքները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Արմեն Սիմոնյանը  և Քրիստինե Ղալեչյանն ընդունել  են «China Civil Engineering Construction Corporation» (CCECC) ընկերության փոխտնօրեն Գուան Ցզյասինի գլխավորած պատվիրակությանը։ 

Նախարարի տեղակալները ողջունել են հյուրերին և հետաքրքրվել ընկերության ունեցած հնարավորություններից, միջազգային փորձից, իրականացված նախագծերից։ 
CCECC ընկերության փոխտնօրեն Գուան Ցզյասինը հանգամանալից ներկայացրել է ընկերության հիմնադրման պատմությունը, ճանապարհաշինության և երկաթուղային տրանսպորտի ոլորտներում ունեցած փորձը, Ասիայում, Եվրոպայում, Աֆրիկայում և Ամերիկայում իրականացրած հաջողված նախագծերը: 

Քրիստինե Ղալեչյանը հետաքրքրվել է ընկերության կողմից տարբեր երկրներում կառուցված մի քանի տեսակ թունելներից, դրանց առավելություններից:
Արմեն Սիմոնյանը ներկայացրել է երկաթուղային ոլորտում առկա վիճակը, պետության առաջնահերթությունները, շեշտել, որ անհրաժեշտ է լուծել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման խնդիրը և բարելավել ունեցած ենթակառուցվածքները, զարգացնել, համապատասխանեցնել ժամանակակից չափանիշներին:

CCECC  ընկերության փոխտնօրենը շնորհակալություն է հայտնել  ընդունելության համար։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հանդիպում-քննարկումները՝ ավելի լավ պատկերացում կազմելու համար Հայաստանում տրանսպորտային և ճանապարհային ոլորտների առկա վիճակի վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական