Քաղաքական

«Դա պարոն Շոյգուի կարծիքն է». Արթուր Հովհաննիսյանը՝ ՌԴ պաշտպանության նախարարի հայտարարությունների մասին

«Դա պարոն Շոյգուի կարծիքն է». Արթուր Հովհաննիսյանը՝ ՌԴ պաշտպանության նախարարի հայտարարությունների մասին

ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն անդրադարձել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հայտարարություններին, թե «Հայաստանում ԵՄ առաքելության կազմում զինվորականներ և հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ կան»։

«Եվրոպական դիտորդական առաքելությունը քաղաքացիական առաքելություն է։ Եթե ՌԴ ՊՆ-ն կարծում է, որ քաղաքացիական առաքելությունը կարող է ՌԴ-ին դուրս մղել տարածաշրջանից.... Դա պարոն Շոյգուի կարծիքն է, ես չեմ մեկնաբանելու»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական