Քաղաքական

«Քաղբանտարկյալների առկայությունը հիմնավորող որևէ տվյալ չունենք». դատախազ

«Քաղբանտարկյալների առկայությունը հիմնավորող որևէ տվյալ չունենք». դատախազ

«Անձինք, որ զբաղվել են քաղաքական գործունեությամբ, բայց մեղադրվում են կոռուպցիոն հանցագործությունների մեջ, մեխանիկական հիմք չէ նրանց քաղաքական հետապնդման ենթարկելու մասին դատողություն անելու տեսանկյունից»,- ասել է դատախազը։«Ոչ ներպետական, ոչ միջազգային մակարդակում քաղբանտարկյալների առկայությունը հիմնավորող որևէ տվյալ չունենք». հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին ի պատասխան։

«Անձինք, որ զբաղվել են քաղաքական գործունեությամբ, բայց մեղադրվում են կոռուպցիոն հանցագործությունների մեջ, մեխանիկական հիմք չէ նրանց քաղաքական հետապնդման ենթարկելու մասին դատողություն անելու տեսանկյունից»,- ասել է դատախազը։

Ըստ նրա, դատարան գնացած գործերի մեղադրանքները նայելիս պարզ է, որ դրանք առավելապես ֆինանսական, կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են, որտեղ քաղաքական տարր չկա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական