Քաղաքական

«Գագիկ Ծառուկյանի դեմ մեղադրանքն իրականության հետ որևէ աղերս չունի». փաստաբան

«Գագիկ Ծառուկյանի դեմ մեղադրանքն իրականության հետ որևէ աղերս չունի». փաստաբան

«Նախկինում բազմիցս նշել ենք, հիմա էլ վերահաստատում ենք, որ մեղադրանքն իրականության հետ որևէ աղերս չունի»,- Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանն՝ անդրադառնալով Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ քրեական գործը դատարան ուղարկելու՝ գլխավոր դատախազության որոշմանը։

Ըստ դատախազության՝ Գագիկ Ծառուկյանը և Սեդրակ Առուստամյանը 2017թ․ ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք են տվել։ 2023թ․ ապրիլի 21-ին հսկող դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնվել է հակակոռուպցիոն դատարան:

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական