Քաղաքական

Համախմբվե՛նք, մի կողմ դնենք քաղաքական, կուսակցական, անձնական բոլոր տեսակի հարցերը. Իշխան Սաղաթելյան

Համախմբվե՛նք, մի կողմ դնենք քաղաքական, կուսակցական, անձնական բոլոր տեսակի հարցերը. Իշխան Սաղաթելյան

Ջահերով երթից առաջ ելույթով հանդես եկավ ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ պատգամվոր Իշխան Սաղաթելյանը:

Նրա խոսքով՝ ստում են և դավաճան են բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ մենք թշնամուն դիմագրավելու հնարավորություն չունենք, և պետք է հանձնվենք, քանի որ մենք ոչ միայն կարող ենք, այլ պատրավոր ենք շրջելու մեր պատմության այս սև էջը։ 

«Ուրեմն պայքար, ուրեմն, չերկնչենք և չվախենանք թշնամու թվաքանակից, չնահանջենք մեր արդար պայքարից, ամեն ինչ վերջացած չէ, գլխավոր կռիվը դեռ առջևում է, համախմբվենք, մի կողմ դնենք քաղաքական, կուսակցական, անձնական բոլոր տեսակի հարցերը, համախմբվենք և մեր երկրից դուրս շպրտենք ներքին և արտաքին թշնամուն»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական