ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նկատողություն է հայտարարել ընդդիմադիր պատգամավորներին, որոնք բարձրացել էին ԱԺ ամբիոնի մոտ և հրաժարվում էին ազատել այն՝ թույլ չտալով նիստը շարունակվի։
Մինչև օրվա ավարտը նիստերին մասնակցելու հնարավորությունից զրկվել են Թագուհի Թովմասյանը, Գեղամ Մանուկյանը, Գառնիկ Դանիելյանը, Աննա Մկրտչյանը, Հայկ Մամիջանյանը, Աննա Գրիգորյանը, Տիգրան Աբրահամյանը, Տարոն Մարգարյանը, Արթուր Սարգսյանը, Անդրանիկ Թևանյանը։
Հիշեցնենք, քիչ առաջ ԱԺ-ում միջադեպ էր տեղի ունեցել. ընդդիմադիր պատգամավորներից Թագուհի Թովմասյանը հայտարարել էր ԱԺ ամբիոնից չիջնելու մասին։