Քաղաքական

Ժիրայր Սեֆիլյանի ելքը ՀՀ տարածքից արգելվել է. հայտարարություն

Ժիրայր Սեֆիլյանի ելքը ՀՀ տարածքից արգելվել է. հայտարարություն

Ազգային-ժողովրդավարական Բևեռի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Ժամեր առաջ ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի ելքը ՀՀ տարածքից արգելվել է Զվարթնոց օդանավակայանում, և բանավոր հայտնվել, որ արգելանքը կիրառված է վճռաբեկ դատարանի կողմից։

ՀՀ վճռաբեկ դատարանը դեռևս 2019 թվականի դեկտեմբերի 20-ին է հայտնի գործով կայացրել որոշում, որով որևէ կերպ չի սահմանափակվել Ժ. Սեֆիլյանի ազատ տեղաշարժի իրավունքը։

Արդեն դիմել ենք իրավասու կառույցներին` արհեստածին խոչընդոտները հրատապ կարգով վերացնելու և վերականգնելու Ժիրայր Սեֆիլյանի խախտված իրավունքները»։

 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական