Քաղաքական

Սերոբ Բեջանյանը նշանակվել է Մալայզիայում ՀՀ դեսպան

Սերոբ Բեջանյանը նշանակվել է Մալայզիայում ՀՀ դեսպան

Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Սերոբ Բեջանյանը նշանակվել է Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերոբ Բեջանյանին, համատեղության կարգով, նշանակել Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ջակարտա)»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական