Քաղաքական

«Կաղնին՝ անտառի կանաչ շանթարգել». ընդդիմության ՄԻՊ թեկնածուն ասմունքում է հանձնաժողովի նիստում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կաղնին՝ անտառի կանաչ շանթարգել». ընդդիմության ՄԻՊ թեկնածուն ասմունքում է հանձնաժողովի նիստում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր խորհրդարանական ընդդիմության միասնական թեկնածու Էդգար Ղազարյանի՝ ՄԻՊ-ի պաշտոնում ընտրության հարցը, որին, սակայն, ներկա չէին խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները։ 

Ընդդիմության թեկնածու Էդգար Ղազարյանը եզրափակիչ ելույթի ժամանակ պարզաբանեց, թե ինչու չի ընդդիմությունը ներկա քննարկմանը։ Ըստ Ղազարյանի՝ ընդդիմությունը չի իրեն առաջադրել, այլ «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական դաշինքը․ «Խորհրդարանական ընդդիմությունը փորձել է առաջադրել է այլ թեկնածուների, բայց նրանք հասկացել են, թե ովքեր պետք է քննարկեն իրենց թեկնածությունը։ Նրանք չեն համաձայնվել հայտնվել այստեղ։ Իսկ ես եկել եմ ոչ թե ընտրվելու, այլ նրանց՝ արդարների և ազնիվների համար ճանապարհ հարթելու նպատակով»։

Նրա խոսքով՝ ինքը եկել է, որովհետև համերաշխ չէ այս իրողության հետ․ «Ես պայքարելու եմ այս իրողությունը վերացնելու համար․ սա է իմ առաքելությունը», - ասաց Ղազարյանը։

Ելույթի վերջում Էդգար Ղազարյանն ասմունքեց Պարույր Սևակի բանաստեղծություններից մեկը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական