ՀՀ հատուկ հանձնարարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն իր «Թվիթթեր»-ի միկրոբլոգում անդրադարձել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբի հայտարարությանը, ըստ որի՝ ԱՄՆ-ը կողմերին կոչ է անում թուլացնել լարվածությունը:
«ԱՄՆ-ի այս հայտարարությունից կարճ ժամանակ անց ադրբեջանական ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքում կրակել և սպանել են հայ զինվորի: Ագրեսորի և այդ ագրեսիայի զոհի միջև հավասարության նշան դնելու պրակտիկան անընդունելի է և խրախուսում է ագրեսորին»,- գրել է Մարուքյանը։
After the @StateDept statement Azerbaijani forces shot and killed an Armenian soldier in the sovereign territory of Armenia. The practice of putting a mark of equality between the aggressor & the victim of that aggression is unacceptable and encourages the aggressor. @SecBlinken pic.twitter.com/E3dzQNLEm3
— Edmon Marukyan (@edmarukyan) March 23, 2023