Քաղաքական

Հանդիպեցինք Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Ալֆոնսի հետ. Թորոսյան

Հանդիպեցինք Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Ալֆոնսի հետ. Թորոսյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուքի» իր էջով տեղեկացրել է, որ պատգամավոր Արման Եղոյանի հետ հանդիպել են Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Ալֆոնսի հետ։

«ԱԺ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի հետ այսօր հանդիպեցինք Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Ալֆոնսի հետ, ում հետ քննարկեցինք Եվրոպական միության և Եվրոպական խորհրդարանի հետ հարաբերությունների խորացման հարցերը:
Հատուկ նշեցինք Եվրոպական խորհրդարանի հասցեական արձագանքի կարևորությունը Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայից հետո, ինչպես նաև դերատակատրությունը հայ-ադրբեջանական սահամնի երկայնքով Եվրոպական միության դիտորդական առաքելություն ուղարկելու հարցում:
Անդրադարձանք նաև երեկ Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, որով Ադրբեջանին պարտավորեցվում է բացել Լաչինի միջանցքը»,- գրել է Թորոսյանը։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական