Հայաստանը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մյուս գործընկեր երկրները շարունակում են աշխատել Երևանին հուզող խնդիրների լուծման ուղղությամբ։ Այս մասին Մյունխենի անվտանգության համաժողովում` պանելային քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ունենք մի շարք հարցեր՝ կապված ՀԱՊԿ-ի հետ, և մենք այդ հարցերը բարձրացրել ենք մեր գործընկերների հետ, դա արել ենք հրապարակայնորեն, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Այս հարցերը մնում են, և մենք աշխատում ենք լուծել բոլոր այն խնդիրները, որոնք կան»,- ասել է վարչապետը։