Քաղաքական

Հայաստանի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Անկարա

Հայաստանի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Անկարա

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը քիչ առաջ վայրէջք է կատարել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում: Տեղեկությունը Radar Armenia-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։ Օդանավակայանում ՀՀ ԱԳ նախարարին դիմավորել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:

Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակության կազմում է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: 

 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական