Քաղաքական

ՔՊ-ն վարչության նիստ է արել. վարել է Նիկոլ Փաշինյանը

ՔՊ-ն վարչության նիստ է արել. վարել է Նիկոլ Փաշինյանը

Փետրվարի 14-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հաստատվել են Սիսիան և Անի համայնքների արտահերթ ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակները։

Քննարկվել են Սպիտակ տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի ընտրությունների արդյունքները։ Քաջայր Նիկողոսյանը հաստատվել է տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում։

Մտքեր են փոխանակվել սպասվող ՏԻՄ ընտրությունների և այլ ընթացիկ հարցերի շուրջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական