Քաղաքական

Հայաստանի և Չեխիայի խորհրդարանների միջև ակտիվ համագործակցություն է ծավալվել. ԱԺ նախագահ

Հայաստանի և Չեխիայի խորհրդարանների միջև ակտիվ համագործակցություն է ծավալվել. ԱԺ նախագահ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 13-ին ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Պետր Պիրունչիկին: 

Հանդիպմանը կարևորվել է երկու երկրների խորհրդարանականների գործակցությունը միջազգային հարթակներում: «Հայաստանի և Չեխիայի խորհրդարանների միջև վերջին տասը տարիներին բավականին ակտիվ համագործակցություն է ծավալվել: Այս համատեքստում պետք է նշեմ, որ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկառովա-Ադամովային հրավիրել եմ այցելել Հայաստան»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:

Քննարկվել է Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում Չեխիայի հետ համագործակցության խորացման հարցը:

 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական