Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին մեղադրանք է ներկայացվել. այս մասին Radar Armenia-ին հայտնեցին գլխավոր դատախազությունից: Օհանյանը մեղադրվում է մի քանի դրվագով խոշոր չափի վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:
Հիշեցնենք՝ գլխավոր դատախազը ԱԺ միջնորդություն էր ներկայացրել՝ Օհանյանի հանդեպ քրեական հանրային հետապնդում սկսելուն համաձայնություն ստանալու նպատակով։ Փետրվարի 8-ին Սեյրան Օհանյանը փակ գաղտնի քվեարկությամբ զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից։
Հայկ Մագոյան