Քաղաքական

Խովաևի այցի արդյունքներն ավելի մեծ պատկերի մեջ պետք է տեսնել. Խանդանյան

Խովաևի այցի արդյունքներն ավելի մեծ պատկերի մեջ պետք է տեսնել. Խանդանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևի՝ վերջերս Հայաստան այցին։ 

Ըստ Խանդանյանի՝ այցի շրջանակներում քննարկման թեման եղել է Լաչինի միջանցքի ապաշրջափակումը, սահմանային անվտանգության ապահովումը. «ՀՀ կառավարության ներկայացուցիչները հենց այդ հարցերն են քննարկել ռուսաստանցի համանախագահի հետ, սա համանախագահի հերթական այցն էր Հայաստան, արդյունքներն ավելի մեծ պատկերի մեջ պետք է տեսնել»։ 

Նա հավելել է, որ Լաչինի միջանցքը պետք է անխափան գործի. «Լաչինի միջանցքի վերահսկողությունը պետք է սահմանի Ռուսաստանի խաղաղապահ ուժերը, իսկ անվտանգությունն ապահովվի Ադրբեջանի կողմից»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական