Քաղաքական

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Նոր Զելանդիայի Գեներալ-նահանգապետին

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Նոր Զելանդիայի Գեներալ-նահանգապետին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ազգային տոնի՝ Վայթանգիի օրվա կապակցությամբ շնորհավորել է Նոր Զելանդիայի Գեներալ-նահանգապետ Սինդի Կիրոյին:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայաստանը կարևորում է Նոր Զելանդիայի հետ բարեկամական հարաբերությունների խորացումը՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա:

Լիահույս եմ, որ առաջիկայում մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցությունը կընդլայնվի և կնախանշվեն փոխգործակցության նոր ոլորտներ:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Նոր Զելանդիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական